News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Կանադացի մասնագետների հետազոտությանը մասնակցել է 503 կամավորական։ Մասնակիցները լրացրել են հարցաթերթիկ, որը նախատեսված էր նրանց սպառողական հակումները գնահատելու համար։ Հետո կամավորները բաժանվել են երկու խմբի, գրում է Meddaily –ն։

Առաջին խմբի մասնակիցներին հարցրել են, թե ինչ զգացողություններ կունենային, եթե իմանային, որ շուտով մահանալու են։ Իսկ երկրորդ խմբի կամավորներից ճշտել են, թե ինչ էին նրանք զգում ցավոք ատամնաբուժական բուժակարգի ժամանակ։ Հետո մասնակիցներին տվել են ապրանքների ցանկ ու հարցրել, թե այդ ցանկից ինչ կցանկանային նրանք գնել։ Հետազոտությունը ցույց է տվել, որ «հակասպառողներին» ընդհանուր առմամբ գնումները քիչ էին հուզում։

Նաեւ գիտնականները նկատել են, որ սպառման հակում ունեցողներին մահվան մասին մտքերը դրդում են ինտենսիվ գնումների։ Մասնագետների կարծիքով զանազան ապրանքների ձեռքբերումը զգալիորեն ազդում է նման մարդկանց ինքնագնահատականի վրա։ Գնումները օգնում են բարձրացնել տրամադրությունը, հատկապես այն պահերին, երբ մարդիկ մտածում են մահվան մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ