News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Օքսֆորդի համալսարանի բրիտանացի գիտնականները հայտնել են, որ իրենց հաջողվել է պարզել, թե ինչու է «արտույտների» համար նախընտրելի գիշերը չաշխատելը, փոխանցում է т Informing-ը։

Մասնագետները պարբերականի էջերին պատմել են, որ «արտույտների» խմբին պատկանողները՝ այսինքն շուտ են պառկում քնելու ու շուտ արթնանում, ուշ ժամերին դժվարանոմ են կենտրոնանալ ։ Նրանք իհարկե կարող են աշխատանքային խնդիրներն արագ լուծել օրվա ցանկացած ժամի, բայց երեկոյան ու գիշերը այդ մարդիկ հաճա խ են սխալներ անում։

Իսկ ահա «բուերը», ովքեր ուշ են պառկում քնելու ու ուշ արթնանում, ավելի արդյունավետ են աշխատում երեկոյան ժամերին։ Նրանց նույնիսկ գիշերը կարող են կենտրոնանալ իրենց առջեւ դրված խնդրի վրա ու կատարել այն նվազագույն անճշտություններով։ Բայց առավոտյան ու ցերեկը նրանք ավելի հաճախ են սխալվում։

Հետազոտողները նշում են, որ այս եզրակացությունների հիմքում փորձի արդյունքներն են, որին 25 կամավոր է մասնակցել։ Նրանց առաջարկել են արթուն մնալ առավոտյան ժամը ութից մինչեւ գիշերվա ժամը երկուսը։ Այդ ընթացքում նրանց մի քանի անգամ առաջարկել են թեստ անցնել՝ ուշադրությունը ստուգելու համար։

Հետազոտության հեղինակները համարում են, որ ստացված արդյունքները պետք է հաշվի առնել մարդկանց աշխատանքի ընդունելիս, առավել եւս եթե այդ աշխատանքը առավելագույն ուշադրություն է պահանջում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ