News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Տղամարդկանց քույրերը ավելի լավ են հասկանում, թե ինչ օծանելիք է պետք ընտրել տղամարդու համար, քան նրանց կանայք։ Հետազոտության արդյունքներով նման եզրակացության են հանգել մի խումբ գիտնականներ, հայտնում է The Daily Mail–ը։

Հետազոտողները փորձ են կազմակերպել՝ 16 տղամարդ կամավորների, նրանց քույրերի ու կանանց մասնակցությամբ։ Նրանք պետք է տղամարդու օծանելիք ընտրեին՝ տղամարդիկ իրենք իրենց համար, իսկ կանայք՝ իրենց եղբոր կամ սիրեցյալի համար։

Բոլոր մասնակիցներին ընտրության համար 24 բույր են առաջարկել, որոնցից յուրաքանչյուրը պատկանում էր բույրերի վեց հիմնական կատեգորիաներից մեկին։

Բացի դրանից հետազոտողները քսուկներ են վերցրել կամավորների թեւատակերից։ Դրանք, ըստ հոտի, գնահատել է անկախ փորձագիտական խումբը , որի կազմում կողմնակի կանայք էին, գնահատումը կատարվել է առնականություն ու գրավչություն չափանիշերով։

Գիտնականները այն կարծիքին են, որ մարդուն ամենաշատը համապատասխանում է այն բույրը, որը ամենաշատն է նմանա նրա մարմնի բնական հոտին։ Հետազոտության արդյունքները մասնագետներին զարմացրել են, պարզվել է , որ տղամարդիկ բավականին վատ են իրենց համար բույր ընտրում ու հիմնականում սխալվում են։

Մասնակիցների կանանց 25 տոկոսը , որոնք ըստ երեւույթին գիտեին իրենց ամուսինների նախասիրություններիր մասին, ընտրում էին նույն բույրերը, ինչ նրանց զուգընկերները։ Բայց իրենց առջեւ դրված խնդիրը լավագույնս հաղթահարել են կամավորների քույրերը, որոնք իրենց եղբայրների համար ճիշտ բույր էին ընտրում։

Հետազոտության հեղինակներն այս արդյունքները կապակցում են ընդհանուր հարմարվածության տեսության հետ։ Ըստ այդ տեսության մարդու հարմարվածությունը կախված է բազմացման նրա հաջողությունից, նաեւ նրա ազգականների բազմացման հաջողությունից։ Հետեւաբար իրենց եղբայրների համար ընտրելով ճիշտ բույրեր՝ կանայք բարձրացնում են նրանց բազմացման շանսերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ