News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Մոնրեալի համալսարանի գիտնականները հայտնել են, որ իրենց հաջողվել է պարզել կանանց վատ տրամադրության պատճառը, հայտնում է Informing–ը։

Հետազոտողների խոսքով, կանանց տրամադրության վրա ազդում է սերոտոնինի մակարդակը։ Այդ հորմոնի անբավարար քանակի դեպքում կինն ավելի իմպուլսիվ է դառնում, կարող է ոչ համարժեք որոշումներ կայացնել, իր վատ տրամադրությունը տարածելով շրջապատի վրա։ Այսինքն սերոտոնինի մակարդակի նվազման դեպքում կինը   ավելի հակված է զգացմունքային պոռթկումների ու դեպրեսիաների։ Իսկ ահա տղամարդկանց մոտ սերոտոնինը կրկնակի շատ է, դրա համար էլ նրանք զգացմունքային առումով ավելի կայուն են։

Գիտնականների խոսքով, նախադաշտանային համախտանիշի ժամանակաշրջանում կանանց մոտ հորմոնալ ֆոնը կարող է փոխվել, դրա համար էլ նրանք ավելի դյուրագրգիռ են դառնում։

Մասնագետները նշում են, որ սերոտոնինն անվանում  են «երջանկության հորմոն»։ Այն արտադրվում է ինտիմ հարաբերությունների ժամանակ։ Նաեւ կան մթերքներ, որոնք կարող են նպաստել օրգանիզմում դրա մակարդակի բարձրացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ