News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Որպես կանոն մարդիկ ռեստորան են գնում ընկերների հետ կամ զույգերով։ Իսկ ի՞նչ անեն ինտրովերտները, որոնք իրենց լավ չեն զգում մարդկանց շրջապատում,  բայցեւ ուզում են համեղ խորտիկներ համտեսել ռեստորաններում։

Նման մարդկանց համար Ճապոնիայում ու Հոնկոնգում բացվել է Ichiran Ramen խորտկարանների ցանց, որտեղ մարդկանց հետ շփումը նվազագույնի է հասցված։ Ամենապոպուլյար կերակրատեսակը Ichiran Ramen–ում արիշտան է, հայտնում է Kedem–ը։

Ճապոնացի կանայք, նույնիսկ եթե նրանք ինտրովերտ չեն, ամաչում են արիշտա ուտել, եթե նրանց ինչ-որ մեկը նայում է։ Իսկ այստեղ պատվերը կարելի է անել իներակտիվ ճաշացանկի միջոցով, սեղանի համարը սարքն է ընտրում, երբ ընդունում է պատվերն ու վճարը։ Յուրաքանչյորր սեղան մյուսից տարանջատված է փայտյա միջնապատով։ Այդ միջնապատը հեռացնելու ու սեղանները միացնելու հնարավորություն նույնպես կ ա, եթե երկու ինտրովերտները կամ կանայք եկել են միասին ճաշելու։ Պատվիրված կերակրատեսակը սեղանին է հայտնվում պատին բացվող պատուհանից, որը հետո փակվում է, ու սպասարկող անձնակազմն այլեւ չի երեւում։ Կարելի է ուտել արիշտա, չվախենալով օտար հայացքներից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ