News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ընդունված է կարծել, թե տղամարդիկ մշտապես մտածում են սեքսի մասին, մինչդեռ կանայք ավելի շատ ռոմանտիիկ բաների մասին են երազում։ Գիտնականների վերջին հետազոտությունը ապացուցել է, որ կանայք օրվա ընթացքում հաճախ են մտածում սեքսի մասին, գրում է Oane–ը։

ԱՄՆ մասնագետները 283 ուսանողների խնդրել են օրվա ընթացքում գրի առնել իրենց մտքերը։ Մասնակիցների եղել են 18-25 տարեկան, փորձը տեւել է մեկ շաբաթ։ Կամավորներն իրենց գրի առած մտքերի մեջ հիշատակում էին փողը, սերը, սննդամթերքը, քունն ու այլ բաներ։ Գիտնականները հատուկ չէին նշել, որ սեքսի մասին մտքերի հաճախությունն են ուզում պարզել, որպեսզի դա չխանգարի արդյունքներին։

Ի վերջո գիտնականները պարզել են, որ տղամարդիկ կանանցից հաճախ են մտածում սեքսի մասին։ Սակայն ինտիմի մասին մտքերի ընդհանուր քանակի հաշվարկը ցույց է տվել, որ մարդիկ առհասարակ օրվա ընթացքում բավականին հաճախ են մտածում ինտիմ հարաբերությունների մասին։ Տղամարդկանց գլխում սեքսի մասին մտքեր առաջանում են 34 անգամ, իսկ կանայք այդ մասին մտածում են ընդամենը 18 անգամ։

Մինչ այդ հոգեբանները վստահեցնում էին, որ տղամարդիկ սեքսի մասին են մտածում յուրաքանչյուր 7 վայրկյանը մեկ, սակայն այդ դատողության սխալականությունը հաջողվել է ապացուցել։ Ինտիմի մասին մտքեր տղամարդկանց գլխում առաջանում են ժամում երկու անգամ։ Կանայք սեքսուալ հարաբերությունների մասին մտածում են ժամում միայն մեկ անգամ։ Այսինքն սեռերի միջեւ տարբերությունն այս հարցում այդքան էլ զգալի չէ։ Հետաքրքիր է նաեւ, որ տղամարդիկ կանանցից հաճախ են մտածում նաեւ սննդի ու քնի մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ