News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թունիսի նախագահ Էս Սեբսի հետ զրույցի ընթացքում գերմանական կողմը հայտնել է, որ մտադիր է արագացնել արտաքսման գործընթացը ու զգալիորեն ավելացնել Թունիսի արտաքսման ենթակա քաղաքացիների քանակը։ Այս մասին հայտնել է կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այս տարի մենք առաջխաղացում ունենք մեզ համար ծայրաստիճան կարեւոր հարցում ՝ Գերմանիայում ապաստանի իրավունք չունեցող Թունիսի քաղաքացիների ռեադմիսիայի հարցում։ Ես ասել եմ Թունիսի նախագահին, որ մենք էլ ավելի կարագացնենք արտաքսման գործընթացը ու ստիպված ենք էլ ավելի ավելացնել արտաքսվողների քանակը»,- ասել է Մերկելը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Բեռլինում սուրբծննդյան տոնավաճառում բեռնատարը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ։ Զոհվել էր 12 մարդ, 48-ը հոսպիտալացվել էր։ Գերմանիայի իշխանությունները հայտնել են, որ դա ահաբեկչություն է եղել։  Պատասխանատվությունը ստանձնել էր ԻՊ-ն։

Ահաբեկչության իրականացման կասկածանքով 24-ամյա թունիսեցի Անիս Ամրիի նկատմամբ պաշտոնական հետախուզում էր հայտարարվել։ Դեկտեմբերի 23-ին հայտնի է դարձել, որ Ամրին սպանվել է Իտալիայում ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ