News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Որքան մոտենում են ընտրությունները, այդքան ավելի դժվարանում է ընտրությունների օրը մի քանի օրով հետաձգելու հարցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ընտրությունների օրը ապրիլի 2-ին ապրիլի 9-ին տեղափոխելու «Կոնգրես-ՀԺԿ» առաջարկին:

Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ երկրի նախագահն առաջարկել էր, որ երբ հայտնի կդառնան ընտրությունների բոլոր մասնակիցները, եւ նրանք բոլորը գան համաձայնության, ընդ որում առանց բացառության, ապա ոչինչ չի խանգարի, եթե մի քանի օրով հետաձգենք ընտրությունները։

«Սակայն պետք է նշեմ, որ ընտրությունների բոլոր մասնակիցների վերաբերյալ տվյալները հայտնի են եղել արդեն վաղուց եւ ինչքան մենք մոտենում ենք ընտրություններին այդքան ավելի դժվարանում է հետաձգելու հարցը, որը, բնականաբար, այս պայմաններում, եթե բոլոր ուժերը համաձայնություն հայտնեն, ապա պետք է քննարկվի կենտրոնական ընտրական հանձնաժողովում»,-ասաց Հարությունյանը:

Նա նկատեց, որ արդեն ընթանում է նախընտրական քարոզչությունը, արդեն բաժանված է եթերային ժամանակը եւ պարզ չէ թե ինչ լուծումներ պետք է տրվեն տվյալ դեպքում, եթե նման որոշում կայացվի. «Եթե նման որոշում կայացվեր առաջին օրերին, երբ հայտնի դարձավ թե ովքեր են մասնակցելու ընտրություններին, այն ժամանակ դեռ ողջամիտ էր, որովհետեւ նախընտրական քարոզչության շրջանը, բնականաբար, կարող էր արդեն ավելի ուշ սկսել, սակայն հիմա ես ուղղակի լավ չեմ պատկերացնում, թե ինչպես դա պետք է անենք՝ չխախտելով օրենքը»:

Ճշտող հարցին, թե այսինքն օրենքի խախտո՞ւմ կլինի, եթե այս փուլում որոշում կայացվի հետաձգել ընտրությունները, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը պատասխանեց. «Ես միանշանակ չեմ պնդի, որ դա հնարավոր չէ, սակայն ես շատ թերահավատորեն եմ նայում այս փուլում ընտրությունների հետաձգմանը, որովհետեւ այս պահին կան շատ ավելի շատ հարցեր, քան պատասխաններ։ Նորից կրկնեմ, որ եթե խոսքը վերաբերվեր սկզբի փուլին, երբ հայտնի դարձան ընտրության մասնակիցները, այդ ժամանակ դեռ հնարավորություն ես տեսնում էի։ Այս պահին դեռեւս ես լուծումներ չեմ տեսնում»:

Նույն խնդրի առնչությամբ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը NEWS.am-ին հայտնեց հետեւյալը. «Օրենքով սահմանված կարգով ընտրությունների օրը նշանակվել է ապրիլի 2-ին եւ  այդ հաշվարկով մենք մեր գործառույթները  կատարում ենք»: Հարցին, թե այսինքն հնարավոր չէ՞ այս փուլում փոխել ընտրությունների օրը, նա արձագանքեց. «Չգիտեմ չեմ կարող ասել,  կա նշանակված օր եւ մենք մեր գործառույթներն անում ենք, իմ պատասխանը բացառապես ԿԸՀ նախագահի պատասխան պետք է լինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ