Երեւանի Բագրատունյաց պողոտայում մայիսի 26-ին վրաերթի ենթարկված 4-ամյա Ա. Դ.-ի վիճակում դրական տեղաշարժ կա: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, NEWS.am-ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից՝ նշելով, որ երեխան շոկային վիճակից դուրս է եկել, գիտակցությունը տեղն է եւ նրան միացված արհեստական շնչառության ապարատն անջատվել է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում 4-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել: Բագրատունյաց պողոտայում բեռնատարը վրաերթի է ենթարկել 4-ամյա Ա. Դ.-ին: