ՀՀ ՊՆ N զորամասում այսօր՝ հունիսի 1-ին, կախված վիճակում հայտնաբերված 36-ամյա Մելիք Խաչատրյանը Շիրակի մարզի Հառիճ համայնքից էր, տարիներ առաջ ընտանիքով տեղափոխվել էր Էջմիածին:
NEWS.am-ի հետ զրույցում Հառիճի գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանը հայտնեց, որ Մելիք Խաչատրյանը ծառայում էր խաղաղապահ զորքերում:
36-ամյա պայմանագրային զինծառայողն ամուսնացած էր, ուներ մանկահասակ երեխա: Թե ինչ պայմաններում է մահացել ենթասպա Մելիք Խաչատրյանը, գյուղում ոչինչ չգիտեն:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ դեպքի վայրում նամակ է հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Մ.Խաչատրյանի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։






























