News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

 Իտալիան, Ֆրանսիան ու Գերմանիան հայտնել են, որ կլիմայի մասին Փարիզյան համաձայնագիրը չի կարող վերանայվել , փոխանցում է Reuters-ը։

«Մենք համարում ենք, որ 2015-ին Փարիզում ստորագրված համաձայնագիրն անշրջելի է, ու մենք վստահ ենք, որ այն չի կարող վերանայվել, քանի որ այն կենսական կարեւոր գործիք է մեր մոլորակի, հասարակության ու տնտեսության համար»,- հայտնել են երեք երկրների առաջնորդները իրենց համատեղ հայտարարության մեջ։

Առաջնորդները իրենց դաշնակիցներին կոչ են արել ուժեղացնել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին ուղղված ջանքերը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրից։ Նա ասել է, որ կշարունակի բանակցել, որպեսզի ապահովի այնպիսի համաձայնագիր, որը համապատասխանում է ամերիկյան ժողովրդի շահերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news