News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Մելիք Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ: Այս մասին այսօր՝ հունիսի 2-ին, NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ինքնասպանության հասցնելը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի հունիսի 1-ին՝ ժամը 15:30-ի սահմանում, ՀՀ ՊՆ N զորամասի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա 36-ամյա Մելիք Խաչատրյանը՝ կախված վիճակում: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ նամակ։ 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Մելիք Խաչատրյանի ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։

Մահացած հայտնաբերված զինծառայողը Շիրակի մարզի Հառիճ համայնքից էր, տարիներ առաջ ընտանիքով տեղափոխվել էր Էջմիածին: 36-ամյա պայմանագրային զինծառայողն ամուսնացած էր, ունի մանկահասակ երեխա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ