Երեւանում քիչ առաջ երթուղային ավտոբուս է վթարի ենթարկվել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Լամբադա կամրջի մոտ կողաշրջվել է թիվ 23 համարի ավտոբուսը:
Շտապօգնությունից էլ հայտնեցին, որ վթարի հետեւանքով ուղեւորներից մի քանիսը ստացել է վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց: