News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Սյունիքում անցած տարվա աշնանն անչափահասների կողմից կեղծ փողեր պատրաստելու, պահելու եւ իրացնելու գործով դատավճիռ է կայացվել:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել գործով ամբաստանյալներ, անչափահասներ Ալենին, Արմանին եւ Կարենին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 2 տարվա ազատազրկման: Դատարանը որոշել է նրանց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2016թ. նոյեմբերին Սյունիքի մարզի երեք անչափահաս բնակիչներ՝ 1999 եւ 2000թթ. ծնված, տպիչով կրկնօրինակելու եղանակով պատրաստել են 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ, որն իրացրել են  նոյեմբերի 28-ին` Սյունիքի մարզի Լեռնաձոր  գյուղի խանութում։ Պատանիներից մեկը կեղծ թղթադրամով կատարել է գնումներ։

Նախաքննության ընթացքում պարզ էր դարձել, որ անչափահասներ Ալենը, Արմանն ու Կարենը նոյեմբերին տպող սարքով կրկնօրինակելու եղանակով պատրաստել էին 3 հատ 20 հազար ՀՀ դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամ: Դրանցից մեկով Ալենն ու Կարենը կատարել էին գնումներ և վերցրել վերադարձված մանրը: Նոյեմբերի 26-ին կամ 27-ին երեկոյան Կարենն ու Ալենը Կապանի խանութներից մեկում մանրելու պատրվակով մեկ 20 հազար դրամ տվել են վաճառողուհուն եւ ստացել մանրը: Դրանից մեկ օր անց արդեն տղաները մարզի Լեռնաձոր գյուղում գտնվող խանութում կատարել են գնումներ եւ վճարել 3-րդ 20 հազար դրամով:

Երեքին էլ մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի…
Իրանում ջրհեղեղների հետևանքով 7 մարդ է զոհվել, երկուսն՝ անհետ կորել
Չնայած ընթացող ջրահեռացման աշխատանքներին, հետագա հեղեղումների վտանգը մնում է բարձր...
Թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը հանցավոր կազմակերպության ղեկավար Ա.Մ.-ի նկատմամբ հարուցել է...
Վահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խմբային խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դեպք. գրանցվել է 10 վտովթար, վիրավորվել է 16 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Ոստիկանությունը ձերբակալված տղամարդուն մեղադրել է Ֆիցոյի դիտավորյալ սպանության փորձի մեջ
Ոստիկանությունը մեղադրել է 71-ամյա տղամարդուն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ