Կտրած-ծակած վերքերով օգոստոսի 9-ի գիշերը «Աստղիկ» բուժկենտրոն տեղափոխված տղամարդուն դանակահարելու մեջ կասկածվողը հայտնաբերվել եւ ձերբակալվել է. կասկածյալը Երեւանի 65-ամյա բնակիչ է:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում կարդիովիրաբույժ Մհեր Սուսանին հայտնել էր, որ 46-ամյա Ա.Մ-ն գիշերը ժամը 02:00-ին, պարանոցի, դեմքի եւ կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով տեղափոխվել էր «Աստղիկ» ԲԿ:
Տղամարդու սիրտը պատռված է եղել, սրտապարկում մեծ քանակությամբ արյուն է կուտակվել: Տղամարդուն դրենաժ են արել, սիրտը կարել են: Վիրավորի գիտակցությունը հիմա տեղն է, նա կարողանում է խոսել: Սրտի վիրահատությունից բացի՝ պլաստիկ վիրաբույժները նաեւ կարել են տղամարդու ձեռքի, պարանոցի եւ շրթունքի պատռվածքները: