News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Պարզ լճի հետ կապված իրավիճակը ցուցանիշն է այն բանի, ինչ չպետք է լինի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնապահպան, բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը։

«Ինչպե՞ս է այն կոչվում եւ ինչպիսի՞ տեսք ունի։ Իմ ուսանողական տարիներին մենք այնտեղ գնում էինք պրակտիկայի։ Այդ ժամանակ ակնհայտ էր, որ լիճը պատահական չի ստացել իր անվանումը՝ պարզ, վճիտ, թափանցիկ։  Բացարձակ թափանցիկ ջուր։ Դրանում արտացոլվում էին երկինքն ու անտառը։ Դու քեզ տեսնում էիր՝ ինչպես հայելու մեջ», - նկատեց Կարինե Դանիելյանը։

Բնապահպանի խոսքով՝ լիճը պետք է օգտագործել, բայց առանց նրան վնասելու։ Լճում ջրիմուռների ավելացումը ճահճացման առաջի փուլն է։ «Պատճառը լճում առկա տարբեր օրգանական միացություններն են, որոնք ջրիմուռների աճի համար հիմք են դառնում»,-նշեց բնապահպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ