News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխարհում քաղցրահամ ջուրն ավելի ու ավելի արժեքավոր ռեսուրս է համարվում, սակայն Հայաստանում այդքան էլ լուրջ չեն վերաբերվում ջրային պաշարներին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը:

Անդրադառնալով լրացուցիչ ջրառի առիթով կառավարության հետ վերջին կոնֆլիկտին՝ բնապահպանը նշեց, որ վստահություն չկա, որ դրա անհրաժեշտությունն իսկապես կա:

«Քանի որ նախ այն հսկայական կորուստները, որոնք ամեն տարի արձանագրվում են ոռոգման համակարգում, նվազելու փոխարեն ավելի են ավելանում, այդ պատճառով շատերը կարծում են, որ այստեղ երկու գործոն կա. իրական կորուստներ եւ այն, որ օրենքից վեր կանգնած որոշ մարդիկ օգտագործում են ջուրն ու չեն վճարում: Բավական է ասել, որ, Վերահսկիչ պալատի տվյալներով, Սեւան-Հրազդան կասկադում կորուստները նույնիսկ գերազանցում են այն ջրի քանակությունը, որը մենք բաց ենք թողնում Սեւանից»,- նշեց Կարինե Դանիելյանը:

Նրա խոսքով՝ ջրի մակարդակի բարձրացման մեկնարկից հետո անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ երբ Սեւանը սկսել է մոտենալ իր բնական վիճակին, լճում անմիջապես ակտիվացել են ինքնամաքրման պրոցեսները:

«Հիմա լիճն այդ գործընթացում է, եւ հիմա Սեւանին նման հարված հասցնելը սրբապղծություն ենք համարում: Նաեւ սեյսմիկ վտանգներ կան: Երբ ջրամբարից մեծ քանակությամբ ջուր է վերցվում, կարող է խախտվել հավասարակշռությունը: Չի կարելի այդպես ծաղրել Սեւանին»,- ընդգծեց բնապահպանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ