News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը 29-րդ տեղն է զբաղեցրել Passport Index-ի կազմած հյուրընկալ երկրների վարկանիշում: Հայաստանում այցերի պարզեցված կարգը գործում է 133 երկրի համար: Passport Index-ը հյուրընկալ երկրների վարկանիշը հրապարակել է այն հիմքով, թե կոնկրետ պետությունը քանի երկրի քաղաքացիների կարող է թույլ տալ առանց վիզայի ժամանել, ժամանելուն պես նրանց վիզաները ձեւակերպել կամ մուտքի արտահերթ թույլտվություն տալ:

Հայաստանից բարձր հորիզոնականներ զբաղեցրած հարեւան երկրների թվում են Թուրքիան (22-րդ տեղ) եւ Իրանը (12-րդ): Վրաստանը զբաղեցնում է 51-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 87-րդ: Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին ընդամենը մեկ հորիզոական է բաժանում: Ռուսաստանը 83-րդ տեղում է, ԱՄՆ-ն՝ 82-րդ: Վարկանիշի առաջնորդն է Կոմորյան կղզիները, որտեղ այցելությունների պարզեցված կարգը գործում է աշխարհի բոլոր 198 երկրների բնակիչների համար: Երկրորդ տեղում է Կաբո Վերդեն եւ Դոմինիկյան Հանրապետությունը, իսկ եռյակը եզրափակում է Պալաուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ