News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ դրամաշնորհների մասին նոր համաձայնագրով նախատեսած չէ ռազմական ատոմագետների փոխանցում խաղաղ մշակումների համար: Այս մասին սեպտեմբերի 11-ին ԱԺ-ում ասաց Կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանը՝ ներկայացնելով ՄԳՏԿ–ի հետ երկրի համագործակցության երակարացման մասին պայմանագիրը:

Պաշտոնյան պարզաբանեց, որ 1994 թվականի նախկին պայմանագիրը նախատեսում էր գիտնականների, այդ թվում՝ միջուկագետ ֆիզիկոսների փոխանցում խաղաղ մշակումների համար: 2015 թվականի նոր պայմանագրում նման կետ չկա, որովհետեւ Հայաստանի առջեւ նման հարց դրված չէ:

ՄԳՏԿ-ն գործում է 1992 թվականից, այս ընթացքում այն Հայաստանում ֆինանսավորել է տասնյակ գիտական ծրագրեր: Կենտրոնի անդամներն են Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Ճապոնիան, Հարավային Կորեան եւ Նորվեգիան, ինչպես նաեւ Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ