News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է զարգացնել համագործակցությունն ում հետ ուզում է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Բնապահպանության նախարարությունում ՌԴ կողմից ֆինանսավորվող «Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագրի փաստաթղթի պաշտոնական ստորագրման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:

Հարցին՝ արդյոք հայ-չինական ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունը կարո՞ղ է ազդել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վրա, Վոլինկինը պատասխանեց. «Հայաստանի ինքնիշխան իրավունքն է զարգացնել համագործակցությունն ում հետ ուզում է: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամություն է, չի կարելի բարեկամություն անել ինչ-որ մեկի դեմ, բարեկամությունը սրտից է գալիս: Իսկ որեւէ մեկի դեմն արդեն բարեկամություն չէ»:

Դեսպանի խոսքով, Ռուսաստանը չի քննադատել ռազմական ոլորտում հայ-չինական համագործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ