News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայտնի է, որ վերջին տարիներին Հայաստանի ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների գումարը զգալիորեն կրճատվել է։ Ռուսաստանի տնտեսությունում ճգնաժամային երեւույթները, բացի ամենայնից հանգեցրել են դոլարի հանդեպ ռուբլու փոխարժեքի նվազման։ Արդյունքում, այդ նույն գումարը ռուբլու փոխանակալիս, դոլարային արտահայտությամբ այն կրկնակի քիչ էր ստացվում։

Ժամանակին այս ոլորտում կային ռեկորդային ցուցանիշներ։ Օրինակ 2013-ին Հայաստան դրամական փոխանցումների գումարը կազմել է 2․3 մլրդ դոլար ու ավելի քան մեկուկես անգամ գերազանցել մեր արտահանման ծավալը։ Հիմնականում դա ապահովել են փոխանցումները Ռուսաստանից, որտեղ գտնվում են   մեր գրեթե կես միլիոն հայրենակիցներ։

Դատելով ընթացիկ տարվա հունվար- հունիս ժամանակաշրջանի տվյալներից՝ իրավիճակը Ռուսաստանում մի քիչ բարելավվել է՝ հիմնականում ռուբլու ամրապնդման հաշվին։ Միաժամանակ աճել է նաեւ մնացած երկրներից փոխանցումների գումարը։

Միաժամանակ, ընթացիկ տարվա հունվար- հուլիս ամիսներին գերազանցող տեմպերով աճել են Հայաստանի ֆիզիկական անձանց կողմից փոխանցումները։ Եթե ներհոսքի գումարն այդ ժամանակահատվածում ավելացել է տարեկան 17․2 տոկոսով, ապա արտահոսքի գումարը  24․2 տոկոսով է աճել ։ Դրա արդյունքում ներհոսքի ու արտահոսքի հարաբերակցությունը նվազել է՝ 1․8 անգամից դառնալով 1․7 անգամ։

 Հունվար- հուլիս ամիսներին ֆիզիկական անձանց փոխանցումներով արտահոսքը կազմել է ընդամենը 527․5 մլն դոլար։ Չնայած Ռուսաստան այդ ժամանակահատվածում ուղարկվել է 16․6 մլն դոլարով շատ, քան մեկ տարի առաջ, բայց դրա մասնաբաժինը ընդհանուր արդյունքում նվազել է 5․6 տոկոսային կետով։ Այդուհանդերձ՝ Ռուսաստանը մնում է առաջատար այդ ոլորտում։ Նրա տեսակարար կշիռը Հայաստանից ուղարկված դրամական փոխանցումների ամփոփիչ գումարում հասնում է գրեթե 40 տոկոս։

Ռուսական պաշտոնական տվյալերով՝ Հայաստանից Ռուսաստան մեկ փոխանցման միջին գումարը երկրորդ եռամսյակում կազմել է գրեթե 3 հազար դոլար։ Համեմատության համար ասենք, որ մեր երկիր փոխանցումների մասով այդ նույն ցուցանիշը զգալիորեն փոքր էր՝ 282 դոլար ։ Այդ մեծությունը բնութագրական է այն փոխանցումների համար, որոնք Ռուսաստանից ամեն ամիս մեր արտագնա աշխատողներն ուղարկում են Հայաստանում գտնվող իրենց ընտանիքներին։

Իսկ  հունվար- հուլիս ամիսներին գումարի արտահոսքի բացարձակ աճով ռեկորդը սահմանել է ԱՄՆ-ն՝ 41․7 մլն դոլար։ Դա գրեթե կրկնակի շատ է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում։ Արդյունքում այդ երկրի մասնաբաժինը Հայաստանից արվող փոխանցումների ընդհանուր գումարում գերազանցել է 16 տոկոսը ու այն 2-րդ տեղն է զբաղեցնում վարկանիշում, Ռուսաստանից հետո։

Սմբատ Գրիգորյան 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կորեայի միջև...
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Ամենաշատ