Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Twitter-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել եւ գրառում կատարել ԱՄՆ այցի ընթացքում բանտում Էրդողանի երկու թիկնապահներին այցելելու մասին։
Թուրքիայի ԱԳ նախարարը Twitter-ի իր էջում գրել է․ «Վաշինգտոնում այցելեցինք մեր եղբայրներ Սինան Նարինին եւ Էյուփ Յլըդըրըմին, փոխանցեցինք մեր ժողովրդի ողջույները»։
Նշենք, որ մայիսի 16-ին Վաշինգտոնում Էրդողանի հրահանգով թիկնապահները հարձակվել էին նրա այցի դեմ բողոքի դուրս եկածների վրա, որի ընթացքում վիրավորվել էր 11 մասնակից։ Ոստիկանություննը ձերբակալել էր 3 անձի։
.jpg)




























