Ալավերդի - Ախթալա ավտոճանապարհին այս տարվա հունվարին տեղի ունեցած ողբերգական վթարի գործով մեղադրանք է առաջադրվել մեքենայի վարորդ 33-ամյա Հայկ Ղազումյանին:

Նախաքննությամբ պարզվել է, որ Ղազումյանը, նախապես հաշվի չառնելով առկա անբարենպաստ ճանապարհային պայմանները, իրականացրել է իր վարած ավտոմեքենայի ընթացքի ոչ պատշաճ կառավարում, ինչի հետեւանքով մեքենան դարձել է անկառավարելի եւ դուրս գալով ճանապարհի երթեւեկելի մասի սահմաններից՝ ընկել Դեբեդ գետը: Վթարի հետեւանքով մեքենայի ուղեւոր Տիգրան Դավթյանը տեղում մահացել է, իսկ Ղազումյանը վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նշենք, որ դեռեւս վթարից հետո տեղեկություններ կային, որ մեքենայի անվադողերը մաշված են եղել:

Ղազումյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: