News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով դատավոր Վարդան Գրիգորյանն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, արգելեց տեսանկարահանումներն ու ուղիղ եթերների հեռարձակումը վկաների հարցաքննության փուլում:

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախորդ նիստում տեսանկարահանումն արգելելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել մեղադրող Պետրոս Պետրոսյանը: Այսօր արդեն, երբ պետք է սկսվեր վկաների հարցաքննության փուլը, ամբաստանյալի պաշտպան Կարեն Մեժլումյանն առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ եթե կլինի վկա, որը չի ցանկանա նկարահանվել, համապատասխան միջնորդություն կներկայացնի, որն էլ կքննարկվի դատարանի կողմից:

«Օբյեկտիվ անհրաժեշտություն չկա տեսանկարահանումը սահմանափակել: Սա քաղաքական ենթատեքստ ունեցող գործ է եւ հանրային ուշադրության կարիք կա»,- ասաց պաշտպանը:

Անդրիաս Ղուկասյանը համաձայնվեց իր պաշտպանի հետ՝ վկաների ցուցմունքների տեսանկարահանումը որեւէ խնդիր չի կարող առաջացնել:

Դատավոր Վարդան Գրիգորյանը, 15 րոպե ընդմիջումից հետո վերադառնալով դահլիճ, հայտարարեց, որ վկաների հարցաքննության փուլում տեսանկարահանումն ու ուղիղ եթերների հեռարձակումն արգելվում է:

Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երեւանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ