«Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունն այսօր՝ նոյեմբերի 9-ին, կրկին վատացել է:  Դատարանը Կարո Եղնուկյանի համար շտապօգնություն է հրավիրել, որից հետո հայտարարել է, որ Կարո Եղնուկյանն այդ վիճակում չի կարող մասնակցել դատական նիստին, իսկ առանց նրա մասնակցության նիստը շարունակվե չի կարող:

Այսօր վատ ինքնազգացողություն  ունեցեր նաեւ ամբաստանյալներից Խաչատուր Գիչյանը, որը մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամներին իր բեռնատարը տրամադրելու մեջ:

Կարո Եղնուկյանը նախորդ դատական նիստին եւս վատ ինքնազգացողությամբ էր տեղափոխվել դատարան, այնուհետեւ՝ հիվանդանոց՝  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: