Նոյեմբերի 24-ին Բրյուսելում սկսվում է «Արեւելյան գործընկերության» հաջորդ գագաթաժողովը: Այս անգամ դա հատկապես կարեւոր կլինի Հայաստանի համար, քանի որ կողմերը մտադիր են ստորագրել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերային համաձայնագիր:

Ինչպես է ամեն ինչ սկսվել

«Արեւելյան գործընկերության» գաղափարը՝ ծրագիր, որի նպատակն է ԵՄ եւ վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի միջեւ ստեղծել ժողովրդավարության, բարեկեցության, կայունության եւ համագործակցության միասնական տարածք, 2008 թվականին ներկայացվել է Շվեդիայի եւ Լեհաստանի արտաքին գործերի  նախարարների կողմից: ԵՄ-ն առաջարկել է մի շարք երկրների, այդ թվում Հայաստանին, ստորագրել Ասոցացման համաձայնագիր, որը պետք է նախաստորագրվեր, իսկ հետո վավերացվոր: Հայաստանն ու ԵՄ-ն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսեցին, որը  նաեւ 2010 թվականի հուլիսին ազատ առեւտրի գոտի էր նախատեսում ստեղծել: 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարեց եւ հրաժարվեց ԵՄ հետ է պայմանագիր կնքել:

Չնայած Հայաստանի մերժմանը՝ Բրյուսելում Երեւանի հետ հարաբերությունները որոշեցին շարունակել  զարգացնել: 2015-ի հոկտեմբերի 12-ին Խորհուրդը լիազորեց Եվրոպական հանձնաժողովին եւ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը Հայաստանի հետ նոր, իրավական առումով պարտադիր եւ համապարփակ համաձայանգրի վերաբերյալ բանակցություններ սկսել: 2017 թվականի փետրվարի 26-ին հաջողությամբ ավարտվեցին նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները, որը նախատեսվում է Բրյուսելում ստորագրել:

Երկրորդ փորձը

2013թվականին  համաձայնագիրը չստորագրելու Հայաստանի արագընթաց որոշումը ոչ միանշանակ մեկնաբանությունների տեղիք տվեց: Մի կողմից Եվրամիությունը զարմացած էր, եթե չասենք ցնցված էր նման որոշումից: Մյուս կողմից, այն իրավիճակը, որը հետագայում զարգացավ Ուկրաինայում, ցույց տվեց, որ նման որոշում պետք էր ակնակել:

«Երեւանի քաղաքական եւ տնտեսական նախասիրությունների արագընթաց փոփոխությունը ԵՄ բյուրոկրատների համար սառը ցնցուղ դարձավ: Այն ժամանակ ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն չկարողացավ թաքցնել իր հիասթափությունը՝ հայտարարելով, որ ասոցացման համաձայնագիրը  «այլեւս բանակցային սեղանի վրա չէ, քանի որ Հայաստանը ԵՏՄ-ին միանալու որոշում է կայացրել»: Չնայած դրան՝ նա հաստատեց Եվրամիության աջակցությունը Հայաստանում քաղաքացիական հասարակության հետ երկխոսությունը շարունակելու համար:

Ոմանց համար Սարգսյանի որոշումն առաջին հայացքից անսպասելի էր, բայց դա հազիվ թե զարմացներ այն մարդկանց, ովքեր ծանոթ են այս փոքր երկրի տնտեսական վիճակին»,-գրում է վերլուծաբան Վիոլետա Ռուշեւան:

Առաջիկա գագաթաժողովի համատեքստում շատ փորձագետներ կենտրոնանում են այն փաստի վրա, որ դա կարեւոր է Եվրամիության հետ համագործակցության նոր համաձայնագրի ստորագրման երկրորդ փորձի տեսանկյունից: Չնայած դրան՝ հազիվ թե կարելի է ասել, որ նախորդ գագաթաժողովից հետո՝ այս ամբողջ ընթացքում, ԵՄ եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները չեն զարգացել: Չնայած առաջիկա գագաթաժողովի հետ կապված աժիոտաժին՝ փորձագետները նշում են, որ նոր համաձայնագիրը երկար տարիներ գոյություն ունեցածի շարունակությունը կդառնա:

Վիզային հարցը

Չնայած Հայաստանի՝ 2013 թվականին Ասոցացման համաձայնագրի ստորագրման մերժմանը, կողմերը ստորագրել են վիզային ռեժիմի եւ ռեադմիսիայի պարզեցման մասին համաձայնագրեր, որն ուժի մեջ է մտել 2014 -ի հունվարին:

Ինչպես նշվել է 2015-ի. Արեւելյան գործընկերության գագաթաժողովի արդյունքում ընդունված հռչակագրում, կողմերը հուսով են, որ ժամանակի ընթացքում կքննարկեն Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման հնարավորությունը, պայմանով, որ Հայաստանը նախկինում ստորագրված համաձայնագրերով շարունակելու է կայուն առաջընթաց ապահովել:

Օրերս Եվրախորհրդարանը Բրյուսելի գագաթաժողովի նախօրեին ընդունել է փաստաթուղթ, որով ԵՄ խորհրդին Հայաստանի հետ վիզային երկխոսություն սկսելու առաջարկությամբ է հանդես եկել:

Ղարաբաղյան հարցը

 «Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ տարածաշրջանում կայունության եւ բարգավաճման համար: ԵՄ-ն, այդ թվում Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցչի միջոցով, աջակցում եւ լրացնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ֆրանսիա, Ռուսաստան եւ ԱՄՆ) ջանքերը`հակամարտության կարգավորմանը նպաստելու համար»,-սա ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Բրյուսելի պաշտոնական դիրքորոշումն է:

Անցյալ շաբաթ Եվրախորհրդարանի կողմից հավանության արժանացած նույն առաջարկություններում հակամարտության կողմերին դիմակայությունը դադարեցնելու կոչ է արվում: Եվրախորհրդարանի պատգամավորները խորհուրդ են տալիս Եվրամիության Խորհրդին «Հայաստանի եւ Ադրբեջանի ուժերի միջեւ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կոչ անել», որոնք զինվորների եւ սովորական քաղաքացիների կյանքն են խլում՝ խոչընդոտելով սոցիալ-տնտեսական զարգացումը եւ հաստատել 2009 թվականի  հիմնական սկզբուքները, որոնք ներառում են տարածքային ամբողջականությունը, ինքնորոշումը եւ ուժի չկիրառումը, եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը»:

Ֆինանսների մասին

2014-2017 թվականներին դրամաշնորհի տեսքով ԵՄ եւ Հայաստանի միջեւ ֆինանսական համագործակցությունը կազմել է 118,5 մլն եվրո`հատուկ ուշադրություն հատկացնելով մասնավոր հատվածի զարգացման, պետական կառավարման եւ դատական բարեփոխումների վրա:

2017-2020 թվականների Միասնական աջակցության պլատֆորմի շրջանակներում մոտ 160 մլն եվրոյի աջակցություն կտրամադրվի` կենտրոնանալով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսական զարգացումը, նորարարությունները, իրավունքի գերակայության եւ գործարար միջավայրի բարելավումը եւ ընտրությունների անցկացման աջակցությունը: ԵՄ հետ առեւտուրը կազմում է Հայաստանի ընդհանուր առեւտրի շուրջ 23,6տոկոսը: ԵՄ-ն նաեւ Հայաստանի խոշորագույն արտահանման շուկան է՝ Հայաստանի ընդհանուր արտահանման 26,7տոկոսը: Հայաստանից դեպի ԵՄ արտոնյալ ներմուծման ընդհանուր գինը GSP + համընդհանուր համակարգի հետ համապատասխան՝ 2014 թվականին 42 միլիոն եվրոյից 2016 թվականին մինչեւ 108 միլիոն եվրոյի է հասել:

«Արեւելյան գործընկերության» ապագան

«Արեւելյան գործընկերության»  գագաթաժողովը բազմաթիվ խնդիրների ֆոնին է ընթանում, որոնց հետ Եվրամիությունը ներկայումս բախվում է: Ոմանք կասկածում են, որ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը գոյություն ունեցող խնդիրների պայմաններում, ինչպիսիք են Brexit-ը, ապագա ունի:

Այնուամենայնիվ, ԵՄ անդամ երկրների դիվանագետներն ավելի լավատես են: Նրանց կարծիքով, ծրագիրը ստեղծվել է հենց Եվրամիության խնդիրների լուծման համար`եվրոպական հարեւանների հետ, ինչպիսին Հայաստանն է, փոխըմբռնման ոգով: «Եվ Եվրամիության, եւ Արեւելյան գործընկերության հիմնական գաղափարը այն է, որ այսօրվա գլոբալացվող աշխարհում առկա բազմաթիվ խնդիրները, հնարավոր չէ առանձին ​​լուծել:

«Մեզ գործընկերային հարաբերություններ են պետք, որպեսզի  միմյանցից սովորենք եւ այդ խնդիրների լուծման համար համատեղ որոշումներ գտնենք », - ասել է Երեւանում Շվեդիայի դեսպանության գործերով հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնը:

Նրա հետ համակարծիք է նաեւ Լեհաստանի փոխարտգործնախարար Բարտոշ Չիխոցկին, որն ընդգծում է, որ 2009 թվականի  իր հիմնադրման օրվանից «Արեւելյան գործընկերության» ծրագիրը ճգնաժամի եւ բարդ իրավիճակների խնդիրների է անընդհատ բախվել:

«Այնուամենայնիվ, մենք կարողացանք ներկայացնել Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրերը եւ վերացնել այդ երկրների համար մուտքի արտոնագրերի ռեժիմները: Մենք մտադիր ենք Հայաստանի հետ համապարփակ եւ ընդլայնված  գործընկերային համաձայնագիր ստորագրել, մենք արդեն Ադրբեջանի հետ նմանատիպ համաձայնագրի վերաբերյալ բանակցություններ ենք սկսել: Բելառուսը նույնպես իր պատրաստակամությունն է հայտնում նման համաձայանգրի շուրջ բանակցություններ սկսելուն», - ասել է դիվանագետը: