Արգենտինայի Կալետա Օլիվիա քաղաքի դաշնային դատավոր Մարթա Յանյեսը դատարան է հրավիրել երկրի պաշտպանության նախարար Օսկար Ագուադին՝ «Սան Խուան» սուզանավի անհետանալու եւ որոնումների հետ կապված ցուցմունքներ տալու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նախարարը երդվելուց հետո դատավորի հարցերին պետք է պատասխանի որպես վկա:

Արգենտինայի ՌԾՈւ «Սան Խուան» սուզանավը նոյեմբերի 15-ի դադարել է կապի մեջ մտնել Ուշուայայի ռազմածովային բազայից Մար դել Պլատա անցում կատարելիս: Կապի վերջին սեանսի ժամանակ սուզանավից հայտնել էին վթարի մասին: Նավում 44 մարդ կար, այդ թվում՝ Արգենտինայի պատմության մեջ սուզանավային առաջին կին նավաստի Էլիանա Մարիա Կրավչիկը: Արգենտինայի ՌԾՈւ ներկայացուցիչ Էնրիկե Բալբին հայտնել է մեկ պայթյունի վերաբերյալ տեղեկություն ունենալու մասին, որը կարող էր կապված լինել «Սան Խուանի» անհետացման հետ: