Սպանվել է Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Տեղեկությունը դեռեւս պաշտոնական հաստատում չունի:
Al Arabia-ի աղբյուրը հայտնել է, որ Սալեհի տան ռմբակոծությունից հետո նրա ճակատագիրը դեռեւս անհայտ է: Եմենի մայրաքաղաք Սանայում եւ այլ քաղաքներում շարունակվում են բախումները ապստամբ հուսիների եւ Սալեհի կողմնակիցների միջեւ:
Սալեհը երկրի նախագահն է եղել 1994 թվականի հոկտեմբերից 2011-ի նոյեմբեր: