News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում հատուկ ծառայությունները կանխել են վարչապետ Թերեզա Մեյի դեմ հարձակումը։ Այս մասին հայտնել է Բրիտանիայի հատուկ ծառայության ղեկավար Էնդրյու Փարքերը, փոխանցում է Sky News–ը։

Հաղորդվում է, որ հարձակումը նախապատրաստել էին իսլամիստները։ Ոստիկանության տեղեկություններով՝ նրանք մտադիր էին ինքնաշեն պայթուցիկ գործի դնել Դաունինգ Սթրիթում, որտեղ գտնվում է Մեյի նստավայրը, եւ խառնաշփոթից օգտվելով՝ սպանել վարչապետին։

Հաղորդվում է նաեւ, որ անցյալ շաբաթ ձերբակալվել էին 2 կասկածյալ՝ 20–ամյա լոնդոնցի մի տղամարդ եւ նրա 21-ամյա հանցակիցը՝ Բիրմինգեմից։ Նրանց ահաբեկչության նախապատրաստման մեջ են մեղադրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ