News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պուտինի ռեժիմին 2017-ին սնանկություն է սպառնում, երբ հասնի արտաքին պարտքի զգալի մասի վճարման ժամանակը, իսկ քաղաքական ցնցումները կարող են ժայթքել դրանից ավելի շուտ, կարծում է ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը:

Իր հոդվածում, որը հրապարակվել է բրիտանական The Guardian պարբերականում, Սորոսը նշում է, որ Պուտինի հեղինակությունը բարձր է մնում՝ հիմնվելով սոցիալական համաձայնության վրա ու պահանջում է կառավարությունից պահանջվող ֆինանսական կայունության ապահովում եւ կյանքի մակարդակի դանդաղ, բայց անշեղ աճ:

«Արեւմտյան պատժամիջոցները, նավթի գների կտրուկ նվազման հետ միասին, ստիպում են ռեժիմին երկու ցուցանիշներով էլ անհաջողություն կրել»,- կանխատեսում է վերլուծաբանը:

Ըստ նրա՝ Ռուսաստանի կառավարությունն ստիպված է դեֆիցիտը կրճատել մինչեւ 3 տոկոս, որպեսզի կանխի արժեզրկման աճը, ինչը կարող է վերահսկողությունից դուրս գալ: Դա եւ այլ իրադարձություններ, ըստ նրա, բացասական ազդեցություն կունենան կյանքի մակարդակի եւ ընտրազանգվածի կարծիքի վրա:

Սորոսը ենթադրում է, որ կոլապսից խուսափելու համար Պուտինի ռեժիմի համար ամենաարդյունավետ միջոցը ԵՄ-ում ավելի շուտ  կոլապս առաջացնելն է: Հենց այդ պատճառով, ըստ վերլուծաբանի, այս փուլում Պուտինի հիմնական նպատակը ԵՄ-ի փլուզումն է եւ դրան հասնելու լավագույն միջոցը Եվրոպայի հեղեղումն է սիրիացի փախստականներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ