News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ամերիկացի լրագրող Ջուլիետ Հադդին, որը մինչ այդ աշխատում էր Fox News հեռուստատեսությունում, վստահեցնում է, որ 2005-ին Դոնալդ Թրամփը փորձել է համբուրել իրեն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Page Six ցանցային ռեսուրսը։

Նա նշում է, որ Հադդին այս խոստովանությունն արել է ամերիկյան հաղորդավար Բիլլ Շուլցի շոուի ժամանակ։ Լրագրողի խոսքով՝ Թրամփը իրեն հրավիրել էր ճաշի Trump Tower։

«Նա ինձ հրաժեշտ տվեց վերելակում, որտեղ նաեւ պահակներից մեկն էր այդ պահին, ու այտս համբուրելու փոխարեն նա կռացավ, որպեսզի շուրթերս համբուրի»,- պատմել է Հադդին։ Ավելի ուշ միլիարդատերը հեռուստաշոուներից մեկում, խոսելով Հադդիի մասին, ծիծաղով ասել էր․ «Ես փորձել եմ սիրահետել նրան, բայց նա ինձ մերժել է»։

Հադդին նշել է, որ այդ պահին իրեն ոչ թե վիրավորված է զգացել, այլ սաստիկ զարմացած։ «Տարօրինակ պահ էր,- հավելել է նա,- Նա հետո երբեք նման փորձեր չի կատարել, իսկ ես նրա հետ այլեւս երբեք մենակ չեմ մնացել»։ Նա շեշտել է, որ գուցե այն ժամանակ ավելի հստակ պետք է ցույց տար իր դժգոհությունը։ Հադդին նշել է, որ այն ժամանակ ինքը «երիտասարդ էր ու մի քիչ ցնցված»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ