News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին փորձեր է ձեռնարկում կրճատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազատ ժամանակը, որը նա անց է կացնում հեռուստացույցի առաջ։ Թրամփը օրական 4-8 ժամ է անցկացնում հեռուստացույց դիտելով եւ սոցիալական ցանցերում գրառումներ կատարելով, հայտնում է The New York Times –ը։

Թրամփը քիչ է քնում եւ արթնանում է 05։30-ին։ Հրապարակման  համաձայն՝ ԱՄՆ նախագահը սովորաբար իրեն կարգի է բերում՝ նայելով առավոտյան լուրերի թողարկումները։

Թրամփն առավոտյան հեռուստացույցի առջեւ է անցկացնում 4 ժամ, իսկ երբեմն էլ՝ կրկնակի շատ։ Այս հանգամանքը մտահոգում է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարին, որը փորձում է նախագահին համոզել ավելի շատ զբաղվել աշխատանքային պարտականություններով։ Հրապարակման համաձայն՝ Քելլիի նախորդը՝ Ռայնս Փրիբասը, երբեմն կարողանում էր պետության ղեկավարին սովորեցնել առավոտյան ժամը 09։00-ին կամ գոնե 09։30-ին ներկայանալ աշխատանքի։

Թրամփը բազմիցս բացահայտ հայտարարել էր, որ ամերիկյան լրատվամիջոցների մեծ մասը դիտավորյալ իր դեմ է գործում՝ հրապարակելով սխալ տեղեկություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ