News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իսրայելի ոստիկանությունը կոռուպցիայի մասին պնդումների հետաքննության շրջանակներում վարչապետ Բենիամին Նեթանյահուին կրկին կանչել է հարցաքննության, հայտնում է AP-ն: Նշենք, որ Նեթանյահուն հարցաքննվում են արդեն յոթերորդ անգամ:

Ըստ պնդումների՝ Նեթանյահուն շքեղ նվերներ է ստացել Հոլիվուդի եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներից: Նա նաեւ կասկածվում է այն բանում, որ փորձել է պայմանավորվել իսրայելական խոշոր թերթի հրատարակչի հետ՝ իր աջակցության դիմաց դրական լուսաբանման համար:

Նեթանյահուն հերքում է մեղադրանքները՝ դրանք կոչելով թշնամական լրատվամիջոցներով կողմից կազմակերպված «կախարդների որս»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ