News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իրաքի քրդական ինքնավարության տարածաշրջանային կառավարության ղեկավար Նեչիրվան Բարզանին կոչ է արել խորհրդարանին որոշել համընդհանուր ընտրությունների անցկացման օրը: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»- ը՝ վկայակոչելով Rudaw հեռուստաալիքը:

Բարզանին նամակ է հղել օրենսդիրներին, որով կոչ է արել առաջիկա երեք ամիսների ընթացքում համաձայնեցնել իրաքյան Քրդստանի խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների օրը: Նամակում նշվում է, որ «ընտրությունների միջոցով իշխանության վերադարձը ժողովրդին լավագույն տարբերակն է, որը երաշխավորում է միասնության պահպանումը եւ քրդական տարածաշրջանի խնդիրների լուծումը»:

Նշենք, որ իրաքյան Քրդստանի անկախության մասին հանրաքվեն կայացել է սեպտեմբերի 25-ին, բաժանման օգտին քվեարկել է մասնակիցների 90 տոկոսը: Բաղդադի կենտրոնական իշխանությունները հանրահավաքի արդյունքները հակասահմանադրական են ճանաչել: Հանրաքվեին ի պատասխան՝ Իրաքի խորհրդարանը Բաղդադում պատժամիջոցների փաթեթ է ընդունել:

Չնայած միջազգային միջնորդների փորձերին եւ Բաղդադում եւ Էրբիլում հայտնած՝ բանակցային սեղանի շուրջ նստելու պատրաստակամությանը՝  կողմերին մինչ օրս չի հաջողվել համաձայնության գալ եւ երկխոսություն սկսել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ