News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Գովազդային ստանդարտների կոմիտեն կարող է հետաքննություն սկսել Amazon-ի նկատմամբ Amazon Prime պատվերի օրը պատվերների առաքման վերաբերյալ պատվիրատուների մեծ թվով բողոքների պատճառով, հայտնում է Kommersant.ru-ն՝ վկայակոչելով The Daily Telegraph-ը:

Առցանց ռիթեյլորի շատ օգտվողներ հավելյալ վճարի դիմաց բաժանորդագրվել էին Amazon Prime ծառայությանը՝ իրենց պատվերները ժամանակին ստանալու համար: Սակայն առեւտրային հսկան պատրաստ չէր գնորդների այսպիսի ներհոսքին:

Բողոքների հեղինակները գրում են Կոմիտեին, որ ընկերությունը չի կարողանում կատարել նույն օրը ապրանք առաքելու հայտարարված իր պարտականությունը, ուստի խախտում է գովազդի մասին օրենքը: «Մենք բավականաչափ բողոքներ ունենք: Մենք ուսումնասիրում ենք դրանք հետաքննություն սկսելու համար», - ասել է Գովազդային ստանդարտների կոմիտեի մամուլի քարտուղարը:

Առաքումների ուշացումը կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ խանութներում Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ  վաճառքի ծավալները զգալիորեն մեծանում են, իսկ ցրիչ ծառայությունները միշտ չէ, որ կարողանում են ապահովել ավելացած պատվերների առաքումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ