News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օդեսայի շրջանային վարչության նախկին ղեկավար, «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխայիլ Սաակաշվիլին ներկայացել է Ուկրաինայի գլխավոր դատախազություն (ՈՒԳԴ) հարցաքննության համար, հայտում է Depo.ua-ն:

«Ես բացարձակապես չեմ հարգում Ուկրաինայի դատախազներին, սակայն հարգում եմ Ուկրաինայի օրենքը...Ես պաշտոնապես ծանուցագիր եմ ստացել, ուստի եւ կատարել եմ ծանուցագրի պահանջը: Այդ պատճառով էլ ես այստեղ եմ»,- նշել է Սաակաշվիլին: 

Նա իր դեմ հարուցված քրեական գործ կեղծ է անվանել, որի միակ նպատակը, ըստ վերջինիս, իրեն «Դաշնային անվտանգության ծառայություն ագենտ հայտարարելն է»:

Վրաստանի նախկին նախագահը նաեւ հավելել է, որ Ուկրաինայի նախագահի եւ Ռուսաստանի նախագահների մեղադրանքները իր հասցեին միաձայն են հնչում: «Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ես Ուկրաինայում հեղաշրջում եմ անում, որ նա Ռուսաստանում նման բան թույլ չի տա …Այդ պատճառով նա ամեն կերպ անհանգստանում է Ուկրաինայի իշխանությունների համար, որպեսզի նրանք հնարավորինս շուտ ինձ դատապարտեն եւ հետ վերադարձնեն Վրաստան: Ինձ համար տարօրինակ է, որ ռազմատենչ պետության ղեկավարը եւ՛ խոսքով, եւ՛ գործով գործում է ագրեսիայի զոհի հետ բացարձակապես միաձայն, ավելի շուտ՝ ագրեսիայի զոհ հանդիսացող երկրի ղեկավարի հետ»,- ասել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին ձերբակալվել էր դեկտեմբերի 8-ին Կիեւում: Ուկրաինայի Գլխավոր դատախազությունը քրեական հետախուզություն էր հայտարարել Սահակաշվիլիի նկատմամբ Քրեական օրենսգրքի երեք հոդվածների հիման վրա. հանցագործության փորձ (15-րդ հոդվածի 1-ին մաս), հանցագործությունը ճանաչվում է կատարված մի խումբ անձանց կողմից նախնական պայմանավորվածության հիման վրա, եթե այն միատեղ իրականացրել են մի քանի անձ (երկու կամ ավելի) (28-րդ հոդվածի 2-րդ մաս), քրեական կազմակերպությունների մասնակիցներին աջակցություն եւ նրանց հանցավոր գործունեության քողարկում (256-րդ հոդվածի 2-րդ մասը):

Նշենք, որ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել էր, որ Սահակաշվիլին բողոքի ցույցեր էր կազմակերպել Ուկրաինայում պետական իշխանության բռնագրավման եւ նախկին քաղբանտարկյալ Վիկտոր Յանուկովիչի եւ գործարար Սերգեյ Կուրչենկոյի հանցագործ խմբերի անդամներին քրեական հետախուզումից ազատելու գործում օգնելու համար: Ինքը՝ Սահակաշվիլին, հերքել է գլխավոր դատախազի մեղադրանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ