News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի Ջերմուկ քաղաքում բժշկի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով հիվանդին մահվան հասցնելու մեջ մեղադրվող՝ «Շտապօգնության» բժիշկ Արտակ Գեւորգյանը դատապարտվեց 2 տարվա պայմանական ազատազրկման:

Ըստ մեղադրանքի՝ Ջերմուկի առողջության կենտրոնի «Շտապօգնության» բժիշկ Արտակ Գեւորգյանը 2016թ. նոյեմբերի 3-ին Գրիգոր Գրիգորյանին առաջին բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ՝ դրանց նկատմամբ դրսևորելով անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, ինչն անզգուշությամբ առաջացրել է Գրիգոր Գրիգորյանի մահը: Այսպես, Արտակ Գևորգյանը հիվանդ Գրիգոր Գրիգորյանից տեղեկացել է, որ սրտի շրջանում ունի ցավեր և ցանկանում է անցնել էլեկտրասրտագրության հետազոտություն: Առանց էլեկտրասրտագրություն կատարելու՝ բժիշկը բուժքրոջը ցուցում է տվել կատարել դեղորայքային ներարկում: Դա լսելով՝ Գրիգոր Գրիգորյանը և նրա ընտանիքի անդամները տեղեկացրել են հիվանդի՝ դեղորայքից ալերգիկ լինելու մասին: Սակայն Արտակ Գեւորգյանը ցուցում է տվել կատարել ներարկումը: Ներարկումից անմիջապես հետո Գրիգոր Գրիգորյանի մոտ առաջացել է շոկային վիճակ, նա կորցրել է գիտակցությունը: Դրանից հետո նույնպես, ըստ մեղադրանքի, Արտակ Գեւորգյանն առաջին օգնության պրեպարատի՝ ադրենալինի ներարկման ձևի և չափաքանակի վերաբերյալ բուժքրոջը տվել է ոչ ճիշտ ցուցում: Բժշկի ցուցումով կատարված ներարկումներից հետո Գրիգորյանը րոպեներ անց մահացել է:

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Գեւորգյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով և նրան դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով՝ բժշկական գործունեության իրավունքի զրկմամբ՝ 3 տարի ժամկետով: Դատարանը վճռել է պատիժը պայմականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում նոյեմբերի 3-ին շտապօգնություն կանչած Գրիգոր Գրիգորյանին բժիշկները դեղ են ներարկել, որից հետո քաղաքացին գիտակցությունը կորցրել է եւ մահացել: Քաղաքացուն մի շարք ներարկումներ են կատարվել, հաշվի չի առնվել նրա ալերգիկ լինելու հանգամանքը, որի արդյունքում քաղաքացին գիտակցությունը կորցրել է եւ մահացել: Քրեական գործ է հարուցվել ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուզբեկստանում հինգ տարով ազատազրկել են երկրի նախագահին համացանցում վիրավորած քաղաքացուն
Ըստ Gazeta.uz-ի՝ դատարանը մեղավոր է ճանաչել Նամանգանի 27-ամյա բնակիչ Դ.Թ.-ին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին վիրավորելու համար...
Ռիգայի կենտրոնում սափրագլուխները երիտասարդների են ծեծել և տեսանյութը հրապարակել սոցցանցերում
Ըստ Delfi պարբերականի՝ ենթամշակույթի ներկայացուցիչները հերթապահում են մարդաշատ վայրերում, օրինակ, առևտրի կենտրոններում ու հետևում...
Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողությունը, փողն ու ոսկին գողացել էր տանտիրոջ որդին
Ապրիլի 28-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել...
Կոտայքում պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ. պայթյուն է եղել
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանությունն ու քննչական վարչությունը օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ...  
Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել սողանք. Ճանապարհը միակողմանի փակվել է
Ապրիլի 30-ին, ժամը 10։26-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության...
Կիրանցում ոստիկանների հետ բախման դեպքով ՔԿ հրավիրված 3 անչափահասները որպես վկա ու տուժող են․ ծնող
Մեղադրանք առաջադրված չէ․․․
Ամենաշատ