News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լարսի փակ անցակետում արդեն 4-րդ օրը բեռնատարով մնացած վարորդ Գեղամ Բարսեղյանն ահազանգում է՝ բազմաթիվ վարորդներ անելանելի վիճակում են հայտնվել, ոչ մեկն իրենց օգնություն չի ցուցբերում: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Գեղամ Բարսեղյանը նշեց՝ բազմաիթվ բեռնատարեր Վլադիկավկազ չհասած, սահմանից 60 կիլոմետր հեռավորության վրա կանգնած են եւ պատասխանատուներից ոչ ոք չկա, որից հնարավոր կլինի ճշտել, թե ինչքան ժամանակ են այդպես մնալու:

«Անելանելի վիճակում ենք արդեն 4-րդ օրը, ահավոր շատ ենք, հաշիվ չեմ կարա ասեմ, լավ էսպես մինչեւ ե՞րբ ենք մնալու: Ոչ մեկի հետ էլ խոսալ չի լինում, արհամարհում են, անմարդկային վերաբերմունք ա լրիվ: Պատասխանատու մարմիններից ոչ մեկը չկա էստեղ, լրիվ անհասկանալի վիճակում ենք»,-ասաց նա:

Համաձայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության՝ Վերին Լարս անցակետի հատվածում կուտակված ՀՀ քաղաքացիների համար ՌԴ ԱԻՆ-ի կողմից տեղադրվել են վրաններ, դաշտային խոհանոց՝ քաղաքացիներին տաք սնունդ եւ անհրաժեշտ այլ օգնություն ցուցաբերելու համար:  Արդյոք նման բան կա, թե չկա, Գեղամ Բարսեղյանը պատասխանեց. «Հիմա Վրաստան չմտած, սահմանից 60 կմ հեռավորության վրա կանգնած ենք, ոչ մեկը ոչ մոտենում է, ոչ ասում ա՝ ինչի կարիք ունեք, ոչ վրան կա, ոչ էլ սնունդ: Մենք ոչ մի բան էլ չենք ուզում իրենցից, թող մտածեն, թե ոնց կարանք էստեղից էթանք, մեզ էդքանն հերիք ա: Վլադիկավկազ չմտած կանգնեցրել են, չգիտենք էլ վերեւում ավտո կա, թե չկա»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 12 տեղանոց մարդատար ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 385 բեռնատար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
Ամենաշատ