News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շոթա Ռուստավելի անվան Թբիլիսիի միջազգային օդանավակայանը մառախուղի պատճառով ընդհատումներով է աշխատում, այս մասին հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: Վարշավա-Թբիլիսի-Վարշավա չվերթը չեղյալ է հայտարարվել: Լոնդոն-Թբիլիսի չվերթը իրականացնող ինքնաթիռը ցածր տեսանելիության պատճառով չի կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում, և վայրէջքը ընդունել է Դավիթ Աղմաշենեբելիի անվան Քութաիսիի միջազգային օդանավակայանը:

Ակտաու-Թբիլիսի չվերթը իրականացնող ինքնաթիռը Թբիլիսիի փոխարեն վայրէջք է կատարել Երեւանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ