News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Համապատասխան հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել սպանության պատվերների կազմակերպման համար ցմահ դատապարտված Բաշկիրայի նախկին սենատոր Իգոր Իզմեստեւին ներում շնորհելու մասին դիմումին: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է վերջինիս մայրը՝ Տամարա Իզմեստյեւան:

Կնոջ խոսքերով՝ ներում շնորհելու փաստաթղթերը նախագահի վարչակազմ էին փոխանցվել դեռ դեկտեմբերի 14-ին:

2010 թվականի դեկտեմբերին Իզմեստեւը Մոսկվայի քաղաքային դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել զինված խմբավորման ստեղծման եւ ղեկավարման, երկու կամ ավելի անձանց սպանությունների կազմակերպման, ահաբեկչական գործողության կազմակերպման եւ այլ հանցագործությունների համար եւ դատապարտվել էր ցմահ ազատազրկման:

Իզմեստեեւի պաշտպանությամբ էր զբաղվում նաեւ Ռուսաստանի ամենահին իրավապաշտպանը՝ Լյուդմիլա Ալեքսեեւան: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ իր տուն այցելության ժամանակ նա պետության ղեկավարից խնդրել էր ներում շնորհել ցմահ դատապարտված Բաշկիրայի նախկին սենատոր Իգոր Իզմեստեւին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ