News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իրանում ընթացող հանրահավաքները բավականին լուրջ են եւ սպառնալիք են Իրանի իշխանությունների համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում շեշտեց փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Միեւնույն ժամանակ,նրա խոսքով, հանրահավաքների լրջության մասին են  վկայում նաեւ այն, որ Թեհրանը իր տարածքում ժամանակավորապես արգելափակել է մի շարք սոցիալական ցանցեր, այդ թվում` Telegram-ը եւ Instagram-ը:

 «Ես կապ եմ հաստատել իմ  ծանոթների ու գործընկերների հետ, որոնք ապրում  են Իրանից դուրս, բայց այնտեղ որոշակի կապեր ունեն: Նրանք նույնպես չգիտեն, թե ինչ է այնտեղ կատարվում այս պահին: Տեղեկություն չկա: Պաշտոնական Թեհրանը եւս չի տրամադրում որեւէ տեղեկություն»,-շեշտեց փորձագետը՝ հավելելով, որ ինքն անձամբ  տեղեկություն է ստանում թուրքական եւ քրդական լրատվական կայքերից, որոնք Հովհաննիսյանը բնութագրեց  որպես ակնհայտ կողմնակալ եւ լիարժեք վստահության ոչ արժանի, քանի որ նրանք Իրանում տեղի ունեցող իրադարձությունների մասին ներկայացնում են միայն միակողմանի տեսակետներ։

Բացի դրանից, փորձագետի կարծիքով՝ հանկարծակի բռնված հանրահավաքների հետեւում Իսրայելն է, քանի որ ի տարբերություն իր հարեւաններ Թուրքիայի եւ Իրաքի՝ Իրանում ամեն ինչ համեմատաբար հանգիստ էր եւ որեւէ լուրջ նախապայման չկար հանրային ապստամբության համար, իսկ երկիրն ինքնին բավական կայուն էր  համարվում:

Միեւնույն ժամանակ, Հովհաննիսյանը շեշտեց, որ Ադրբեջանը եւս կարող է հետաքրքրված լինել այդ հանրահավաքներով, քանի որ, լինելով տարածաշրջանում Իսրայելի դաշնակիցը, նա իր շահերն է հետապնդում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 28-ին Իրանում վերջին ութ տարիների ընթացքում ամենահզոր հակակառավարական բողոքի ակցիաներ են սկսվել: Երկրի իշխանություններից ցուցարարները պահանջում են հաղթահարել աղքատությունը, ազատել քաղբանտարկյալներին, դադարեցնել ոստիկանության կամայականությունները եւ դադարեցնել մասնակցությունը Եմենում, Սիրիայում եւ Իրաքում ընթացող հակամարտություններին: Ուժայիններն օգտագործել են ջրաշիթեր եւ տասնյակ ակտիվիստներ են ձերբակալեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ