Halkbank թուրքական խոշորագույն բանկերից մեկի փոխնախագահ Մեհմեդ Հաքան Աթիլան մեղավոր է ճանաչվել ԱՄՆ-ի ժյուրիի կողմից, քանի որ փորձել էր օգնել Իրանին շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցները, նշված է Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատախազ Ջուն Կիմի հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Օտարերկրյա բանկերն ու նրանց աշխատողները ունեն տարբերակներ՝ դուք կարող եք գիտակցաբար օգնել Իրանին եւ պատժամիջոցների տակ գտնվող այլ երկրներին ԱՄՆ օրենսդրությունից խուսափել համար կամ կարող եք լինել միջազգային բանկային հանրության մի մասը, որոնք գործարքներն իրականացնում են ԱՄՆ դոլարով: Եվ մեկը եւ մյուսը անել չի ստացվի», - ասել է Կիմը:
ԱՄՆ-ի իշխանությունները այս տարվա մարտին ձերբակալել էին Թուրքիայից ժամանած Աթիլային: Նա մեղադրվում էր ԱՄՆ-ում նախկինում ձերբակալված թուրք-իրանցի գործարար Ռեզա Զարաբի հետ գործարքի մեջ մտնելու մեջ, որպեսզի իրականացնեին բազմամիլիոնանոց գործարքներ ի օգուտ Իրանի եւ պատժամիջոցների խախտմամաբ։ Զարաբը ցույց էր տվել, որ այդ գործարքն իրականացնելու համար 50 մլն դոլար կաշառք է տվել Թուրքիայի ֆինանսների նախարարին: Զարաբը նաեւ վկայություն էր տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ՝ նշելով, որ հավանաբար, նա իմացել է դավադրության մասին:
«Անկարան կարծում է, որ ԱՄՆ-ի դատարանի որոշումը միջամտություն է երկրի ներքին գործերին»,-հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Աթիլայի ձերբակալությունը ԱՄՆ-ում իրականացվել է ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի (FETO) նախաձեռնությամբ, իսկ Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն ձերբակալությունը անվանել է Անկարայի դեմ դավադրություն։ Եվս 7 մարդ հետաքննություն են անցնում այս գործով։
Սպասվում է, որ Աթիլայի դատավճիռը կհրապարակվի ապրիլի 11-ին:


























