Հարավաֆրիկյան հանրապետությունում գնացքը դուրս է եկել ռելսերից,  մոտ 100 մարդ է տուժել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ER24 շտապ օգնության ծառայությունը:

«ER24 եւ այլ ծառայություններ ժամանել են  դեպքի վայր։ Նախնական տվյալներով՝ մոտ 100 մարդ վիրավորվել է»,-նշված է ծառայության թվիթերյան էջում։

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 4-ին Հենանման (Hennanman)  եւ Կրունսթադ (Kroonstad) բնակավայրերի միջեւ: Enca պարբերականի տվյալներով՝  վթարը տեղի է ունեցել գնացքի եւ երկու մեքենաների, այդ թվում՝ բեռնատարի մասնակցությամբ:

Վերջին տվյալների համաձայն՝ գնացքը բախվելուց հետո  այրվել է։