News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրավապաշտպանները դատապարտել են Տանզանիայի իշխանություններին հինգ աշակերտուհիներին կալանավորելու համար, քանի որ նրանք հղիացել էին, նշելով, որ հարկավոր էր կալանավորել աղջիկների հետ սեռական հարաբերություն ունեցած տղամարդկանց, հաղորդում է Thomson Reuters Foundation-ը:

Անցյալ շաբաթավերջին 16-19 տարեկան աղջիկները հարավարեւելյան Թանդահիմբա քաղաքում ոստիկանության կողմից կալանավորվել էին: Հետագայում նրանց գրավի դիմաց ազատ էին արձակել:

«Փորձելով ապացուցել, որ իրենք լուրջ են վերաբերում սեռական բռնությանը, Տանզանիայի իշխանությունները խախտում են դեռահաս աղջիկների իրավունքները եւ դա անընդունելի է: Զոհերին կալանավորելը խնդրի լուծում չէ»:

Հունիսին Տանզանիայի նախագահ Ջոն Մագուֆուլին վրդովմունք էր առաջացրել, երբ հանրակրթական դպրոցներում հղի աղջիկների եւ դեռահաս մայրերի կրթության արգելքին աջակցություն էր հայտնել՝ աշակերտուհիների վարքը «անբարոյական» բնութագրելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ