News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի Գլենդել քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Հոլիվուդի բնակիչ մի հայ տղամարդու, որը ճանապարհին ստուգման ժամանակ փորձել է փախչել իրավապահներից, հաղորդում է «Glendale News Press»-ը։

Գլենդելի ոստիկանության փոխանցմամբ, արծաթագույն Toyota Corolla-ի 34-ամյա վարորդ Հովհաննես Աշթեքենյանը գերազանցել է արագությունն ու չի կանգնել ոստիկանների պահանջով։ Հետապնդման ընթացքում վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու դուրս է թռել մայրուղուց։ Նա փորձելէ  ոտքով փախչել, սակայն ձերբակալվել է։

Պարզվել է, որ նա քրեական հարուստ անցյալ ունի, իսկ ձերբակալության պահին փորձաշրջանի մեջ է եղել։ Իրավապահները նաեւ պարզել են, որ մեքենայի համարանիշը կեղծ է եւ դրվել է այլ մեքենայի վրայից։ Դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել Աշթեքենյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ