News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոպենհագենի դատախազությունը պաշտոնապես մեղադրել է դանիացի գյուտարար Փեթեր Մադսենին շվեդ լրագրող Կիմ Վալլի սպանության համար, ով անհետացել էր 2017 թվականի օգոստոսին՝ Դանիա մեկնելուց հետո, որտեղ պատրաստվում է նյութ պատրաստել Մադսենի կառուցած Nautilus սուզանավի մասին, հաղորդում է «ՌԲԿ»-ն:

Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ հետաքննությանը այդպես էլ չի հաջողվել պարզել, թե կոնկրետ ինչպես է Մադսենը սպանել լրագրողին, սակայն ամենահավանական մեթոդներ են համարվում խեղդումը եւ կոկորդը կտրելը: Կնոջ մահից հետո Մադսենը, ինչպես հետեւում է մեղադրական եզրակացությունից, մասնատել է նրա մարմինը եւ մնացորդները նետել ծովը, ինչի կապակցությամբ նրա դեմ մեղադրանքներ են առաջադրվել դիակի հանդեպ անպատշաճ վերաբերմունքի եւ սեռական բնույթի հանցագործության համար:

Ինքը՝ Մադսենը, հերքում է մեղադրանքները: 2017 թվականի հոկտեմբերի 30-ին հրապարակված զեկույցում դանիական ոստիկանությունը հայտնել էր, որ Մադսենը հետաքննության ընթացքում հայտարարել է, որ լրագրողը մահացել է ծով դուրս բերված սուզանավի մեջ՝ շմոլ գազից թունավորման պատճառով, երբ ինքը տախտակամածի վրա էր: Միեւնույն ժամանակ, Մադսենը խոստովանել էր, որ մասնատել է Վալլի մարմինը եւ մաս-մաս նետել ծովը:

Դատախազության զեկույցում նշվում է, որ մեղադրող կողմը մտադիր է ցմահ ազատազրկում պահանջել Մադսենի համար: Ինչ վերաբերում է սպանության վայր դարձած Nautilus-ին, ապա մեղադրող կողմը առաջարկել է այն առգրավել եւ ոչնչացնել:

 
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ