News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենը հրաժարվել է մեկնաբանել Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնի այցը Կոպենհագեն՝ նշելով, որ հենց նոր է իմացել այդ իրադարձության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դա իմ իրավասության ներքո չէ, այս հարցը արդարադատության նախարարության իրավազորության ներքո է: Ես այդ կապակցությամբ մեկնաբանություններ չունեմ»,- ԵՄ երկրների ԱԳ նախարարների նիստից առաջ ասել է նա լրագրողներին:

Նշենք, որ Բրյուսելում փաստաբանական կորպուսում աղբյուրը հայտնել է, որ Պուչդեմոնը, հնարավոր է, Բելգիայում բնակության հայտ  ներկայացնի:

Պուչդեմոնը եւ Կատալոնիայի կառավարության եւս 4 նախկին խորհրդականներ, որոնց դեմ Իսպանիայում մեղադրանքներ են առաջադրված, 2 ամիս առաջ Բելգիա են մեկնել: Այդ ժամանակից ի վեր Պուչդեմոնը Բելգիայի տարածքը չէր լքել:

Իսպանիայի դատախազությունն իր հերթին դիմել է երկրի գերագույն դատարանին Կառլես Պուչդեմոնին կալանավորելու եվրոպական օրդեր տալու խնդրանքով, որը հունվարի 22-ին Բելգիայից Դանիա է մեկնել՝ մասնակցելու Կոպենհագենի համալսարնում անցկացվող գիտաժողովին, որը նվիրված է իսպանական շրջանի ապագային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեց տարի առաջ Իսպանիայից փախած Պուչդեմոնը խոստացել է Կատալոնիա վերադառնալ ընտրություններից հետո
Իսպանիայում գործում է Պուչդեմոնին ձերբակալելու օրդերը...
Իսպանիան համաներում է շնորհել կատալոնացի անջատողականներին
Մարտի 9-ին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Մադրիդի կենտրոն՝ բողոքելով կատալոնացի անջատողականների համաներման օրենքի դեմ․․․
Իսպանիայի խորհրդարանը մերժել է կատալոնյան նախկին ղեկավարների համաներման օրինագիծը
Իսպանիայի խորհրդարանը մերժել է համաներման օրինագիծը...
Իսպանիայում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք կատալոնյան նախկին ղեկավարների համաներման դեմ
Մադրիդում տեղի   է ունեցել բազմամարդ հանրահավաք...
Կատալոնիայի ղեկավարը հրաժարվել է ողջունել Իսպանիայի թագավորին
Արագոնեսը եւ Կոլաուն հրաժարվել են թագավորին ընդունած իշխանությունների հետ հերթ կանգնել․․․
Կատալոնիայի ղեկավարը հայտարարել է, որ 2023 թվականից սպասում է առաջընթացի հանրաքվեի հարցում
Պերե Արագոնեսը 2023 թվականից առաջընթաց է ակնկալում...
Ամենաշատ