Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը առողջական խնդիրների պատճառով դադարեցնում է հյուրախաղերը, հաղորդում է Daily Mirror-ը:
Ըստ պարբերականի՝ մոտ ժամանկներս երգիչը պաշտոնապես կհայտարարի իր որոշման մասին: Ինչպես պարզաբանում է թերթը՝ անցյալ տարի երաժիշտը 2 օր ինտենսիվ թերապիայի բաժանմուքնում է անցկացրել եւ եւս 12 օր հիվանդանոց է պառկել վտանգավոր եւ անսովոր հիվանդության պատճառով, որով նա վարակվել էր Հարավային Աֆրիկայով հյուրախաղերի ժամանակ:




























