Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) Apple-ի մատակարար Qualcomm ընկերությանը 997 մլն եվրոյով տուգանել է LTE չիպեր արտադրողների շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար, հաղորդում է Kommersant.ru-ն:

 «Qualcomm-ը թույլ չի տվել մրցակիցներին մրցակցել շուկայում` առանցքային հաճախորդին զգալի վճարումներ կատարելով այն պայմանով, որ նա մրցակիցներից ապրանք չի գնի: Սա չի համապատասխանում ԵՄ հակամենաշնորհային օրենքներին», - ասվում է ԵՀ կայքում հրապարակված հայտարարության մեջ: Նշվում է, որ խախտումները հայտնաբերվել են առնվազն 2011 եւ 2016 թվականների ժամանակահատվածում:

Հանձնաժողովն ընդգծել է,որ տուգանքը, որը ընկերության շրջանառության 4,9 տոկոսն է կազմում, հաշվի է առնում խախտման շարունակականությունը եւ ծանրությունը եւ ուղղված է շուկային մասնակիցների նման հակամրցակցային գործունեությունը զսպելուն:

 «Նրանք, ովքեր մրցակցության ոլորտում խախտում են եվրոպական օրենսդրությունը, չպետք է իրենց ավտանգ զգան: Նրանք մշտապես տուգանվելու վտանգի տակ են»,—ասել է մրցակցության հարցերով եվրահանձնակատար Մարգրտե Վեթսագերը: