News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բալետի պարողները դուրս են եկել Բուենոս Այրեսի փողոցներ՝ ներկայացում բեմադրելով բաց երկնքի տակ՝ ի նշան պետական սուբսիդավորման կրճատման դեմ բողոքի, փոխանցում է AP-ն:

Պետական թատրոնի մոտ 80 բալետի պարողներ, խորեոգրաֆներ եւ այլ աշխատակիցներ դեկտեմբերին կորցրել են աշխատանքը կառավարության կոշտ տնտեսական միջոցառումների շրջանակներում:

Բողոքարարները բեմադրել էին «Կարապի լիճ» բալետը՝ կաթվածահար անելով փողոցային երթեւեկությունը։ Ավելին, անցորդները հավանություն էին տալիս նրանց ցույցին։

Նախագահ Մաուրիսիո Մաքրին, 2015 թվականին ստանձնելով պաշտոնը, խոստացել էր վերականգնել տնտեսությունը։ Փորձելով կրճատել բյուջետային դեֆիցիտը՝ նա որոշել է կրճատել կոմունալ ծառայությունների սուբսիդավորումը, ինչպես նաեւ կրճատել մի քանի սոցիալական եւ մշակութային ծրագրերը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ